Առաքում և վճարում

Առաքման պայմաններ

Առաքումը Երևանում իրականացվում է պատվերը գրանցելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:  Դեպի ՀՀ մարզեր առաքումը հնարավոր կարող է լինել միայն մեր հաճախորդների սպասարկման մասնագետի հետ համաձայնեցնելուց հետո:

Երևան քաղաքում 8500 դրամը գերազանցող պատվերների առաքումը իրականացվում է անվճար: Մինչև 8500 դրամ կազմող պատվերների առաքման արժեքը Երևանում կազմում է 2000 դրամ: ՀՀ մարզեր առաքումների արժեքը նախապես համաձայնեցվում է մեր հաճախորդների սպասարկման մասնագետի հետ:

Առաքման ծառայությունը հասանելի է երկուշաբթիից ուրբաթ օրերը` ժամը 10:00-22:00-ը: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին:

Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով դուր չի գալիս գնորդին կամ ստացողին և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա այդ դեպքում անհրաժեշտ է վճարել 2000 դրամ առաքման գումար՝ անկախ պատվիրված ապրանքների գումարի չափից:

Վճարման պայմաններ

Վճարման պարտականությունն առաջանում է Whiteboard.am կայքի միջոցով ապրանքի կամ ծառայության պատվերի դեպքում:

Պատվերի դիմաց վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներով.

  • Բանկային փոխանցում Whiteboard.am ընկերության հաշվեհամարին
  • Հաշիվ-ապրանքագրի դուրսգրում՝ միայն իրավաբանական անձանց համար

Վճարումն իրականացվում է պատվերը առաքելուց առաջ: Պատվիրատուն առաքիչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել համապատասխանությունը, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում: Խնդրում ենք տեղում՝ մինչ առաքիչի հեռանալը, համոզվել ապրանքի տեսքի և որակի մեջ, և եթե առաքված ապրանքը չի համապատասխանում Ձեր ակնկալիքներին, ապա կվերադարձնեք ապրանքը:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: